Երևան`   +27 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.

Արայիկ Հարությունյանը 11 օրով մեկնել է «սուպերգործուղման». «Հրապարակ»

291
Ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ., 09:40
Արայիկ Հարությունյանը 11 օրով մեկնել է «սուպերգործուղման». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես իր առաջին պաշտոնամուտը, այնպես էլ սպասվող «սուպերնախարարության» նորամուտը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անցկացնում է դրսում: Այս օրերին, երբ ձևավորվում է հայոց նոր կառավարությունը, գրվում է նոր ծրագիրը, Արայիկ Հարությունյանը մեկնել է ԱՄՆ՝ Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում մասնակցելու ամերիկահայ ճարտարապետների ու գիտնականների համագումարին: Սուպերնախարարի սուպերգործուղումը կտևի 11 օր, ԱՄՆ-ից նա գործուղման կմեկնի նաև Մեծ Բրիտանիա:

Հիշեցնենք՝ մայիսին նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը, որը մետրոյով էր գործի գնում, հայտարարել էր՝ գործուղումները պետք է կրճատել, «գործուղումն էքսկուրսիա չէ»:

Մանրամասները՝ թերթի համարում: