«Հույսս դրել էի Գյուրջինյանի վրա». Երջանիկ Աբգարյան
![]() ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ճիշտն ասած հույսս դրել էի Գյուրջինյանի վրա, որ նա թափ կհաղորդի լեզվի կոմիտեի գործունեությանը, բայց նա էլ իր նախորդների նման անշարժության է մատնել այդ կոմիտեի գործառույթը: Ոչինչ չենք տեսնում բացի որոշ քանակությամբ օտար բառերի հայերեն համարժեքների ներկայացնելը: Իմ կարծիքով լեզվի կոմիտեն երկրում ամենաաղմկարարը պիտի լինի և ինքը պետք է ձեռ առնի այդ «մամայի եփած ճաշը հումորով է» հաղորդման ռուսամոլ լածիրակի նմաններին, ինքը պետք է տեսանելի պայքար մղի գովազդային օտարամոլության, լրագրողական անգրագիտության, ոչ հայերենին, ոչ էլ օտար լեզվին տիրապետող խայտառակ թարգմանիչների, պետական գրագրության բառապաշարը զեղծողների և մեր լեզվի այլ թշնամիների դեմ: Առաջիկա տարիների համար առաջարկում եմ հատուկ ուշադրություն դարձնել անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներում ամեն տարի ձևավորվող հազարավոր և տասնյակ հազարավոր եզրույթների հայերեն համարժեքները շտապ ստեղծելու, մասնագիտական բառարաններ թարգմանելու և այլ կարևոր հարցերի վրա: Այլապես շատ հետ կընկնենք այդ և այլ լեզուներից: Եվ իմ փորձից ելնելով վստահեցնում եմ, որ դա անքան էլ անհնար չէ: Տասնյակ տարիներ առաջ բանակում ծառայելով օդուժի մի հենակետում որպես թարգամանիչ, ես ինձ համար կազմեցի ռուսերեն-արաբերեն-հայերեն օդագնացության եզրույթների մի բառարան և հավատացեք, որ այնտեղ չնչին թվով օտար բառեր մնացին առանց թարգմանության: Եվ այդտեղ էր, որ ես հասկացա, թե մեր լեզուն ինչքան հզոր է: Դժբախտաբար հաճախակի տեղափոխումներից մեկի ժամանակ այդ բառարանը կորցրեցի»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
