Ադրբեջանն աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ. #Ynet
![]() Ադրբեջանն աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, հաղորդում է Ynet-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։ Իրավիճակին ծանոթ աղբյուրը հարթակին ասել է, որ Բաքուն «շատ մտահոգված է» Իսրայելի և Թուրքիայի՝ Ադրբեջանի դաշնակիցների միջև լարվածությամբ։ Պորտալի տվյալներով՝ Միացյալ Նահանգները նույնպես աշխատում է այդ լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, սակայն Իսրայելը, նշում է Ynet-ը, «չի վստահում» Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Թոմ Բարաքին։ Բարաքի վերջին հայտարարությունները սուր արձագանք են առաջացրել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի կողմից։ Հետևաբար, նշում է աղբյուրը, «եթե կա դիվանագիտական գործիչ, որին վստահում են երկու երկրները, դա Ադրբեջանն է, որը անցյալում ապացուցել է, որ կարող է հաղթահարել երկրների միջև եղած տարաձայնությունները»։ Մեկ տարի առաջ հենց Ադրբեջանն էր նախաձեռնել Իսրայելի և Թուրքիայի միջև ուղիղ երկխոսությունը, երբ MIT-ի տնօրեն Իբրահիմ Քալընի գլխավորած թուրքական պատվիրակությունը և այն ժամանակվա Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիի գլխավորած իսրայելական պատվիրակությունը հանդիպումներ են ունեցել Բաքվում։ Արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայի հարցում երկու երկրների համար օպերատիվ համակարգման մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
