Աշխարհին սպասվում է բրազիլական արաբիկա սուրճի դեֆիցիտ
![]() Bloomberg-ը հաղորդում է, որ պրեմիում դասի սուրճ արտադրողները դժվարություններ կունենան բարձրորակ արաբիկա սուրճ ձեռք բերելու հարցում, քանի որ հորդառատ անձրևները վնասել են բրազիլական բերքը։ Արաբիկա սուրճը կազմում է համաշխարհային արտադրության 60-70%-ը։ Այս տեսակի սուրճը բնութագրվում է բարդ համով՝ թթվայնությամբ, մրգային կամ ծաղկային նոտաներով և կոֆեինի ցածր պարունակությամբ։ Այն աճեցվում է լեռներում՝ սուրճի մասնագիտացված ոլորտի համար։ Բրազիլական կոոպերատիվի գործադիր տնօրեն Սիմաո դե Լիման հայտնել է, որ արևադարձային անձրևները քշել-տարել են հատապտուղների մոտ 20%-ը, ինչը 12-15%-ով գերազանցում է նորման։ Անձրևները ոչ միայն հետաձգել են սուրճի հատապտուղների բերքահավաքը, այլև նվազեցրել են դրանց որակը։ Հատիկների մեծ մասը չափազանց խմորված էր, ինչը փոխում է սուրճի համը. հում հատապտուղները ունեն բորբոսնած և խոնավ հետհամ։ Ավելին, որոշ հատապտուղներ տուժել են հիվանդություններից, որոնք նույնպես առաջացել են բարձր խոնավությունից։ Հունիսին և հուլիսին Բրազիլիայի որոշ շրջաններում տեղումների քանակը տատանվել է նորմայի 250%-ից մինչև 500%-ի սահմաններում, իսկ որոշ տարածքներում՝ սովորականից ութ անգամ ավելի։ Հորդառատ անձրևների երկրորդ ալիքը հարվածել է երկրին մնացած բերքի չորացման ընթացքում։ Ֆերմերները ստիպված են եղել նորից սկսել գործընթացը, ինչն էլ ավելի է վնասել հատիկները։ Որակի հետ կապված խնդիրների պատճառով ԱՄՆ-ում և Եվրոպայում Intercontinental Exchange Inc. (ICE) հավաստագրված պահեստներում սուրճի պաշարները կարող են ընկնել մինչև 21-րդ դարի ամենացածր մակարդակը։ |

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
18619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
17219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
80616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
43715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
20714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
70213.11.2026, 11:18
