Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանի աթոռը թափուր է ավելի քան 1 ամիս
![]() Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինն ազատվել է պաշտոնից մեկ ամսից ավելի առաջ, կիրակի օրը հաղորդել է «Sunday Times»-ը։ Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը թերթին հաստատել է, որ Կելինն իր առաքելությունն ավարտել է հուլիսի 21-ին։ Սակայն, նշում է թերթը, նոր դեսպան դեռևս չի նշանակվել (դիվանագիտական պրակտիկայում, դեսպան նշանակելուց առաջ պետությունը ստանում է ագրեման՝ ընդունող երկրի համաձայնությունը՝ նոր ներկայացուցչի համար), և «ինչքան որ մենք գիտենք, դեսպանատան աշխատակիցները պատկերացում չունեն, թե երբ կարող է նշանակվել նրա իրավահաջորդը»։ «Sunday Times»-ը, որին հետևում են բազմաթիվ բրիտանական լրատվամիջոցներ, այս իրավիճակը մեկնաբանել է՝ որպես Մոսկվայի դժգոհության նշան Լոնդոնի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության նկատմամբ։ «Sunday Times»-ի հոդվածի հրապարակումից հետո դեսպանատունն իր Telegram ալիքում գրել է. «Նրա մեկնաբանության մեջ ոչինչ հիմք չի տալիս պնդելու, որ ռուսական կողմը մտադիր է իջեցնել մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։ Նման եզրակացությունները պատկանում են միայն հոդվածի հեղինակին և հիմնված են նրա անանուն աղբյուրների դատողությունների վրա»։ Դեսպանատան տվյալներով՝ «ինչ վերաբերում է ռուս-բրիտանական հարաբերությունների որակին բոլոր ոլորտներում, դրանց աննախադեպ ցածր մակարդակի անկումը տեղի է ունեցել բացառապես Լոնդոնի նախաձեռնությամբ»։ |

Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
155Երեկ, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
119Երեկ, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
17727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
15127.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
14227.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
13227.10.2026, 10:12
