Երևան`   +27 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Իրականությունն ավելի դաժան է». Վահագն Սարոյան

91
Այսօր, 20:54
«Իրականությունն ավելի դաժան է». Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ ՊՆ-ի վերնախավը փիառվելու համար օրական մի քանի զորամաս է այցելում, ցուցադրվում են կադրեր զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարձրացման, հոգատարության մասին, իսկ իրականությունն իր հերթին շարունակում է շատ ավելի դաժան գտնվել։
Մի քանի օր առաջ Ճամբարակի մոտ տեղի ունեցած ծանր միջադեպը, իսկ այսօր՝ արդեն նոր ողբերգական դեպքի մասին ենք լսում, զինծառայողի մահվան ելքով։
Լավ, դեռ քանի՞ զինծառայող էլ պետք է մահանա, որպեսզի PR-ի փոխարեն սկսվի իրական համակարգային գործողություններ, որ զինվոր չմահանա, ճակատագրեր չխեղվեն ու ընտանիքներ չքանդվեն:
Ի՞նչ գործողություններ են արվել, որպեսզի զորքերից այդ արատավոր բարքերը վերացվեն, օրինակ՝ քանի՞ բռնության դեպք է կանխվել, քանի՞ զինծառայող է հայտնվել ռիսկային խմբում և ստացել աջակցություն, քանի՞ քրեական ենթամշակույթի դեպք է բացահայտվել, քանի՞ պատասխանատու է պատժվել»:

Աղբյուրը`   Վահագն Սարոյան