Իրանում խոշոր գազային հանքավայր է հայտնաբերվել
423
Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ., 00:06
![]() Իրանի հարավային Ֆարս նահանգում հայտնաբերվել է 212 միլիարդ խորանարդ մետրից ավելի գազի պաշարներով հանքավայր։ Հայտնաբերման մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փակնեժադը։ «Այս հանքավայրում հայտնաբերվել է ավելի քան 212 միլիարդ խորանարդ մետր գազ, որից, մոտավորապես 73-75% արդյունահանման մակարդակով, կարելի է արդյունահանել մոտավորապես 161 միլիարդ խորանարդ մետր»,- նրա խոսքերն է մեջբերել Fars լրատվական գործակալությունը։ Գազից բացի, հանքավայրում հայտնաբերվել են նաև գազային կոնդենսատի պաշարներ։ Նա հավելել է, որ տեղական իշխանությունները ներկայում ձեռնարկում են անհապաղ միջոցներ՝ հանքավայրի արդյունահանումը հնարավորինս շուտ սկսելու համար։ |

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
405Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
288Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
159Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
39426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
20024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
18823.10.2026, 15:00
