Երևան`   +29 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.

«Հայ մարդուն դատում էին հայ մարդկանց հող տալու համար». Կարապետ Պողոսյան

62
Երեկ, 23:42
«Հայ մարդուն դատում էին հայ մարդկանց հող տալու համար». Կարապետ Պողոսյան

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրել է. «Բանտում տարօրինակ, երբեմն զավեշտի հասնող դեպքեր կային, պատմեմ մեկը։
Մի կարգին, պատկառելի տարիքի մարդ կար, նախկին գյուղապետ (հասկանալի պատճառներով անունը չեմ նշի) նրան դատում էին այն բանի համար, որ բոլոր համագյուղացիներին (հայերի) 1,5 մ ավել հող էր հատկացրել։
Հայ մարդուն դատում էին հայ մարդկանց հող տալու համար, ես էլ երբեմն հումոր էի անում, ասում էի. ֊այ ախպեր, ախր մազալու մարդ ես, ով է տեսել հային հող տան, պետք է թուրքերին հող տայիր, որ չդատեին, հլը մի բան էլ կխրախուսեին, պետական բարձր պաշտոն կտային...
Հայաստանը այլևս բանտ է հայերի համար

Աղբյուրը`   Կարապետ Պողոսյան