ԱՄՆ-ի դատարանը չեղարկել է Պետդեպարտամենտի կողմից 75 երկրներին ներգաղթային վիզաներ տրամադրելու արգելքը
![]() Նյու Յորքի շրջանային դատարանը չեղյալ է հայտարարել Պետդեպարտամենտի կողմից 75 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներին ներգաղթային վիզաներ տրամադրելու արգելքը, հաղորդում է Reuters-ը։ Դատավոր Ժանետ Վարգասը Սպիտակ տան քաղաքականությունն անօրինական է ճանաչել։ Նա հրամայել է վերացնել 75 երկրներից դիմորդների համար վիզաների կասեցումը՝ նշելով, որ գերատեսչությունը գերազանցել է իր լիազորությունները։ Որոշումն արդեն ուժի մեջ է մտել։ Պետդեպարտամենտը այժմ պարտավոր է վերադառնալ յուրաքանչյուր դիմումի անհատական վերանայմանը։ Դոնալդ Թրամփի վարչակազմը պահպանում է այս որոշումը բողոքարկելու իրավունքը Վերաքննիչ դատարանում։ Վաշինգթոնը սահմանափակումները սահմանել է հունվարին։ Արգելքը վերաբերում է ոչ միայն ռուսներին, այլև Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Վրաստանի, Մոլդովայի, Եգիպտոսի, Սոմալիի, Եմենի և շատ այլ երկրների քաղաքացիներին։ ԱՄՆ-ի իշխանություններն այս քայլը հիմնավորել են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներից միգրանտների համար սոցիալական նպաստների ծախսերը կրճատելու ցանկությամբ։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
