Երևան`   +34 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը». Մարտուն Գրիգորյան

66
Այսօր, 17:36
«Վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը». Մարտուն Գրիգորյան

ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ուղերձ է հղել Արմավիր ՔԿՀ-ից․ «Այսօր լրանում է 10-րդ օրը, ինչ ես ապօրինաբար զրկված եմ ազատությունից:
Չեմ ուզում խոսել բանտարկված լինելուց, որովհետև զոհի կերպարը երբեք իմը չէ:
Բայց այս օրերը ինձ համար ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան կարևոր է չկորցնել մարդկային արժանապատվությունը, հանգստությունը և հավատը սեփական արժեքների նկատմամբ։
Իմ կյանքի ու գործունեության մասին գնահատականը թող տան մարդիկ՝ իմ տարիների աշխատանքի, իմ արած քայլերի և Գյումրու հանդեպ իմ վերաբերմունքի հիման վրա։
Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը՝ նույն հանգստությամբ, նույն արժանապատվությամբ և նույն հավատով։
Այսօր նաև մեր երկրի անկախության հռչակագրի օրն է, մի օր, որը շատ կարևոր է պետականամետ գործիչների համար՝ մեր երկրի անկախությունը բացարձակ արժեք է:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս տասը օրերի ընթացքում հետաքրքրվում են իմ անձով:
Ժամանակը շատ բան իր տեղն է դնում։
Իսկ ես հավատում եմ, որ վերջում ամենակարևորը մնում է մարդը, նրա գործը և այն հետքը, որ նա թողել է մարդկանց կյանքում»: