«Զանգեզուրի միջանցքի նախագիծն Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է»․ Ալիև
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն Ադրբեջանի տարածքում ակտիվորեն կյանքի է կոչվում։ Ադրբեջանի և Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում Ալիևը նշել է, թե Ադրբեջանի հիմնական տարածքում նախագծի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի, իսկ Նախիջևանում աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Նրա խոսքով՝ Բաքվի մոտեցումն այն է, որ Նախիջևանի երկաթուղին պետք է հանդիսանա Ադրբեջանի երկաթուղային համակարգի մաս։ Այդ շրջանակում նախատեսվում է ստեղծել միջազգային կոնսորցիում այն ընկերությունների և երկրների համար, որոնք ցանկանում են մասնակցել նախագծին, ներդրումներ կատարել, եկամուտ ստանալ և միաժամանակ ունենալ այս երթուղով փոխադրումների երաշխավորված ծավալներ։ Ալիևը նաև հայտարարել է, թե աշխատանքներ են իրականացվում Հայաստանի տարածքում։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմին այդ մասին պարբերաբար տեղեկացնում են ամերիկացի գործընկերները։ «Մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի տարածքում շինարարական աշխատանքները կսկսվեն կամ այս տարվա վերջին, կամ հաջորդ տարվա սկզբին։ Սակայն այնտեղ երկաթուղու երկարությունը կազմում է ընդամենը 42 կիլոմետր, մինչդեռ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ 194 կիլոմետր։ Այդ պատճառով մենք արդեն սկսել ենք աշխատանքները և ամեն դեպքում դրանք ավարտին կհասցնենք»,– ասել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևը հավելել է, որ նախագծի նկատմամբ տարբեր ընկերությունների հետաքրքրության դեպքում հնարավորություն կա մասնակցելու ձևավորվող միջազգային կոնսորցիումին։ |

«Սա Երևանի բարեփոխված տրանսպորտն է»․ Գևորգ Թոսունյան (տեսանյութ)
4715:12
«Տիգրանաշենը վերջին մեծ արարի առաջին հանգրվանն է»․ Հայկ Մարտիրոսյան
4515:06
«Սա պարզապես խայտառակություն է»․ Վահրամ Թոքմաջյան (տեսանյութ)
5514:54
«Սոված ծերերը համացանցում սնունդ են խնդրում, սոցիալական հարցերի նախարարության անվանը բարեկեցություն են ավելացնում»․ Ոսկան Սարգսյան
6113:30
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
6913:06
«Ի՞նչ էին մի խումբ զինծառայողներ ժամը 21:00-ի սահմաններում անում զորամասից դուրս»․ Ռուբեն Մխիթարյան
7312:42
