Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող` ամերիկյան Mondelez International-ի ևս մեկ գործարանի
![]() Կիրակի՝ օգոստոսի 23-ին, ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Ուկրաինայի Սումիի մարզի Տրոստյանեց քաղաքում գտնվող Mondelez International-ի գործարանին, որի հետևանքով վիրավորվել է հինգ աշխատակից: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցում: Սումիի մարզի դատախազությունը հաստատել է զոհերի թիվը: «Այսօր Ռուսաստանը կրկին հարվածել է Սումիի մարզում գտնվող քաղաքացիական օբյեկտի, որը պատկանում է համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկյան Mondelez International բազմազգ կորպորացիային», - ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը: Սիբիհան նշել է, որ երկու ռուսական անօդաչու թռչող սարք վնասել է գործարանի տարածքը և վիրավորել մի քանի աշխատակիցների. «Բարեբախտաբար, զոհեր չկան»: Mondelez International-ը շոկոլադ և թխվածքաբլիթներ է արտադրում Oreo, Milka, Toblerone, Barny և Tuc ապրանքանիշերի ներքո: Ռուսական ուժերն այս տարի արդեն հարձակվել են Տրոստյանեցում գտնվող Mondelez-ի գործարանի վրա: Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ գործարանի վրա հարվածներ են գրանցվել փետրվար և հունիս ամիսներին: |

«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
20600:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
177Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
164Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
343Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
36126.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
20925.10.2026, 19:26
