Երևանում այս տարի կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ
![]() ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հունվարի 11-ին տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթությանն անցման ծրագրերի համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ, որը վարել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են՝ ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է կարողանանք յուրաքանչյուր երեխայի կարիքին համապատասխանկրթություն կազմակերպել՝ որպես նպատակ ամրագրելով կրթական ծառայությունների որակիբերալավումը»: Նիստի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքի դպրոցների՝ համընդհանուր ներառական կրթության անցման հայեցակարգն ու ծրագիրը: Ըստ սահմանված ժամանակացույցի՝ 2019 թվականի ընթացքում Երևանում նախատեսվում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Այդ նպատակով ներկայումս մայրաքաղաքում գործող 11 հատուկ դպրոցները վերակազմակերպվելու են ռեսուրս-կենտրոնների և մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնների: Կատարվելու է հատուկ և ընդհանուր հանրակրթական դպրոցների աշակերտների կրթական կարիքների առաջնային գնահատում և, ըստ երեխայի կրթական կարիքի, ուղղորդում դեպի հանրակրթական դպրոց կամ վերոնշյալ կենտրոններ: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանում նախատեսվող համընդհանուր ներառման ժամանակացույցին և դրանից բխող մի շարք խնդիրների: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
