«Արամ Սիմոնյանը մանիպուլացնող, մեր ասածի հետ կապ չունեցող բաներ է խոսում». Դ. Սանասարյան (տեսանյութ)
«Արամ Սիմոնյանը փաստեր չի ներկայացնում: Նա մանիպուլացնող, իրականությունից կտրված, մեր ասածի հետ կապ չունեցող բաներ է խոսում»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ներկայացրած «մեղադրանքներին», ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Նա վստահեցրեց, որ իրենց ուսումնասիրության համար ստեղծած տեղեկանքի համար պատասխանատու են՝ հավելելով, որ դեռ «խայտառակ փաստեր կան, որոնք իրավապահ մարմինները կներկայացնեն»: Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են դատախազություն։ Ըստ նախնական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սիմոնյանն այս մեղադրանքը համարում է դեկլարատիվ, անապացուցելի: Սիմոնյանը նաև պնդում է՝ ծամծմված թեզը, թե Մայր բուհը քաղաքականացված է, իրականությանը չի համապատասխանում: Նրա խոսքով՝ ճիշտ է, ինքը եղել է Հանրապետական, բայց կուսակցական գործունեությամբ զբաղվել է միայն աշխատանքային ժամերից դուրս ու թույլ չի տվել, որ մյուսները ևս զբաղվեն քաղաքականությամբ ԵՊՀ-ի ներսում, որովհետև դա արգելված է օրենքով: |
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում (տեսանյութ)
105Երեկ, 10:36Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
11223.04.2024, 12:48Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
13219.04.2024, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
15018.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
33918.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
213112.04.2024, 18:48