ՀՀ վարչապետի հանձնարարականով տարածվել է Լեզվի կոմիտեի պատրաստած շրջաբերականը
![]() ՀՀ վարչապետի հանձնարարականով տարածվել է ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի պատրաստած շրջաբերականը. ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հիշեցնում է, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի համաձայն (4-րդ հոդված, 2-րդ մաս, «բ» ենթակետ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, հիմնարկ-ձեռնարկությունները և կազմակերպությունները պարտավոր են պաշտոնական ու հանրային միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն խոսքի հայերեն զուգահեռ թարգմանությունը: Նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն պետք է լինի գրական հայերենը, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին: Միևնույն ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է Հայաստանի պետական հիմնարկներին և մասնավոր կառույցներին բջջային կապի բաժանորդներին հաղորդագրություններ ուղարկել միայն հայատառ հայերենով: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նաև հորդորում է ՀՀ քաղաքացիներին և սփյուռքի մեր հայրենակիցներին համացանցում, մասնավորապես սոցիալական ցանցերում, հայերեն գրել միայն մեսրոպյան տառերով: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
