Ի՞նչ լուծում է գտել քաղաքապետարանը մանկապարտեզներում հերթագրումները նվազեցնելու համար
![]() Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մանրամասնել է նախակրթարաններում հերթագրումները նվազեցնելու նպատակով 2019 թվականին քաղաքապետարանի նախաձեռնած ծրագիրը, դրա իրագործման ընթացքը և սպասվող արդյունքները: «Մեր քաղաքի բնակիչների համար սա երևի ամենասպասված լուրերից է, որովհետև, նախակրթարաններում հերթագրվածների թիվը 8 հազար է: Կան նախակրթարաններ, որոնց հերթագրումները հասնում են հարյուրների: Երևանի քաղաքապետի առաջնային հանձնարարականներից էր՝ գտնել ճանապարհներ, որ կարողանանք փուլային տարբերակով բացել նոր խմբասենյակներ: Իհարկե, այդ ճանապարհը բարդ է, որովհետև, ցավոք, մեր նախակրթարաններում մի շարք տարածքներ իրավական կամ առանց իրավական հիմքերի տրամադրված են տարբեր կազմակերպությունների: Եվ մեր առաջին աշխատանքներից էր գույքագրել, թե նախակրթարանների տարածքներից որքա՞նն է զբաղեցված և ի՞նչ նպատակով է օգտագործվում: Այժմ սկսվել է մեծ գործընթաց. նախակրթարանները բեռնաթափել այն բոլոր կազմակերպություններից, որոնք առանց իրավական հիմքի գործում են նախակրթարաններում: Ցավոք սրտի, շատերը դժվարություններ են ստեղծում, սակայն օրենքի ուժով խնդրին կարողանում ենք լուծում տալ: Ծրագրի առաջին պտուղները կքաղենք արդեն փետրվար ամսին, երբ մի շարք վարչական շրջանների նախակրթարաններում նոր խմբեր կբացվեն: Սա 2019-ի մեր առաջնային խնդիրներից մեկն է, որովհետև պետք է կարողանանք շուրջ 1000 երեխայի համար ստեղծել նոր խմբեր»,- ներկայացրել է Տիգրան Վիրաբյանը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
