«Էս ամենը վերջանալու է նրանով, որ ԿԳՆ-ն միավորելու են ԱԻՆ-ին». Սերոբ Խաչատրյան
![]() Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կրթության ոլորտում կա ավելի քան 500 հազար սովորող, շուրջ 70 հազար դասավանդող, շուրջ 2500 ուսումնական, գիտական հաստատություն։ Եթե այս ամենին գումարենք մանկապարտեզի և դպրոցի երեխաների ծնողներին, ստացվում է երկրի բնակչության կեսից ավելին։ Եվ այս մարդիկ ամենօրյա ռեժիմով են առնչվում կրթության ոլորտի հետ։ Արդյո՞ք, օպտիմալացման հեղինակները հաշվարկել են այս իրողությունը։ Եթե ուզում ենք կրթությունը յոլա տանել, ուրեմն միավորելը ճիշտ է, քանի որ փող կխնայենք։ Բայց եթե ուզում ենք կրթության ոլորտում արմատական փոփոխություններ անել, ապա նախարարությունը պիտի զբաղվի միայն կրթության և գիտության հարցերով։ Էս ամենը վերջանալու է նրանով, որ ԿԳՆ-ն միավորելու են Արտակարգ իրավիճակների նախարարությանը»։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
