Կբարձրանան երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարները
![]() Երևանի ավագանին այսօրվա նիստում քննարկման դրվեց երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարների բարձրացման հարցը: Վճարների բարձրացում տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների համար. գործիքային բաժիններում ուսուցման վճարը կավելանա 2800 դրամով կամ 16 %-ով, երգեցողությանը՝ 4300 ՀՀ դրամով կամ 28,7 %-ով, պարարվեստինը՝ 2000 ՀՀ դրամով կամ 15,4 %-ով, կերպարվեստինը՝ 300 ՀՀ դրամով կամ 3,3 %-ով, թատերարվեստինը՝ 700 ՀՀ դրամով կամ 8,7 %-ով: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Գևորրգյանը նշեց, որ ծառայությունների ավելացված վճարները սուբսիդավորվելու են քաղաքային բյուջեից, այսինքն՝ քաղաքացիները վճարելու են նախկին դրույքաչափերով նախատեսված վճարները։ «Ֆինանսական բեռը չի դրվելու ծնողների վրա, իսկ ուսուցիչներն ստանալու են ավելի բարձր աշխատավարձ»,- ասաց նա: Հայկ Մարությանն էլ հավելեց, որ այս փոփոխությունների արդյունքում երաժշտական դպրոցներում ունենալու են ուսուցման բարձր որակ: Նշենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Երևանի ենթակայության 26 երաժշտական և արվեստի դպրոցներում հիմնական ուսուցմամբ սաների թիվը 8124 է: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
