ՄԱԿ-ն ընդունել է Ղրիմի ռազմականացման մասին Ուկրաինայի բանաձևը
![]() ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է «Ղրիմի և Սևաստոպոլի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի մի մասի ռազմականացման խնդրի մասին» Ուկրաինայի հեղինակած բանաձևը, հաղորդում է ТАСС-ը: Հակառուսական փաստաթղթի օգտին է քվեարկել 66 երկիր, դեմ՝ 19-ը, ձեռնպահ՝ 72-ը: Բանաձևում արտահայտվում է «լուրջ մտահոգություն՝ որպես օկուպացնող գերտերություն Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի աստիճանաբար ռազմականացման, ինչպես նաև Սև և Ազովի ծովերում իրավիճակի հետ կապված»: Բանաձևին կողմ քվեարկած երկրները Մոսկվային կոչ են արել դադարեցնել թերակղզու իրավիճակի ապակայունացումը: Փաստաթղթղի հեղինակները մտահոգություն են հայտնել նաև՝ Ղրիմում ռուսական զինված ուժերի զորավարժությունների հետ կապված: Մոսկվայում փաստաթղթի ընդունմանը ցավով են արձագանքել: «ՄԱԿ-ի անդամ պետությունների խումբն ուկրաինացիներին խրախուսում է նոր հանցանքներ և սադրանքներ իրագործել՝ հանուն արևմտյան քաղաքական պատվախնդրության»,- Twitter-ի իր էջում գրել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
