«Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձը պետք է անպայման բարձր լինի». Արթուր Սաքունց
![]() Արձագանքելով պատգամավորների աշխատավարձի հետ կապված քննարկումներին, որոշեցի փոքր ուսումնասիրություն կատարել: Կինս ուսուցչուհի է աշխատում և ամսական՝ առանց պահումների, ստանում է մաքուր 113 հազար դրամ աշխատավարձ: Ի դեպ ունի մեկ դրույք ՝22 ժամ: Ամեն օր պարապում է միջինը 33 հոգանոց 5 դասարան: Այսինքն, ամեն աշխատանքային օր նա աշխատում է 165 աշակերտի հետ: Հիմա, 113 հազար դրամը բաժանենք 24 աշխատանքային օրերի վրա, կստանանք 113 000 դրամ / 24 օր = 4708,33 դրամ/օր: Սա էլ բաժանենք 165 աշակերտների թվի վրա կստանանք 4708,33 դրամ/օր / 165 աշակերտ = 28.5354 դրամ/օր / աշակերտ: Այսինքն, մեկ աշակերտին մեկ օրում կամ 45 րոպե պարապելու, սովորեցնելու համար ուսուցչին պետությունը վճարում է 28,5354 դրամ: Չգիտեմ, շատ է , թե քիչ, այդ մասին պետք է համեմատություն անցկացնել այլ պետությունների հետ: Հա ի դեպ, Ազգային Ժողովի պատգամավորների աշխատավարձը պետք է անպայման բարձր լինի, որովհետև նրանց պատասխանատվության մակարդակը, ընդունվող որոշումների նշանակությունը, գործունեության նշանակությունը բավական բարձր է: Չպետք է համեմատել ԱԺ պատգամավորի աշխատանքը այլ աշխատանքների հետ: Այնուամենայնիվ, կրթության բնագավառը պետք է լինի պետության թիվ մեկ ռազմավարական նշանակության բնագավառը, և այս բնագավառում ներդրումները ավելի երկարաժամկետ ու հիմնավոր նշանակություն ունեն, քան որևէ այլ բնագավառ»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
