«ԿԳ նախարարությունը բյուջեից վճարում է խաղի համար 17 մլն դրամ». Գ. Միսկարյան
![]() «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդիկ տառապում են էլիտարիզմով, «Գուգլի դարում» խաղում են «ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղ, իրենց անվանում են «գիտակներ» ու ԿԳ նախարարությունը բյուջեից վճարում է խաղի համար 17 մլն դրամ։ Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ է գրված, որ այդ հեռուստախաղը մի գրամ օգուտ է բերում մեր երկրին, ու այն բյուջեից արժի ֆինանսավորել։ Չնայած հնարավոր է, որ ոչ թե էս կառավարությունն է ֆինանսավորում, այլ ուղղակի նախորդ՝ Սերժի կառավարության ներկայացրած և ժամանակավոր կառավարության կողմից ընդունված 2019-ի բյուջեի շրջանակներում իրենց «պարտավորություններն» են կատարում։ Ու սա էն դեպքում, որ «Հայ ասպետ» հեռուստախաղը փակման վտանգի տակ է այն պատճառաբանությամբ, որ «գուգլի դարում» երեխաները կարիք չունեն անգիր անելու այն ամենը, ինչը կարելի է ակնթարթորեն ճշտել Գուգլից»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
