Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Միհրան Հարությունյանը MMA-ում երկրորդ հաղթանակը տոնեց

481
Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 03:50
Միհրան Հարությունյանը MMA-ում երկրորդ հաղթանակը տոնեց

Ռիոյի oլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն այսօր MMA-ում իր երկրորդ մենամարտն անցկացրեց։ Ռուսաստանի Սամարա քաղաքում կայացած «Битва на Волге» մրցաշարի շրջանակներում Միհրանը հաղթեց Բելառուսը ներկայացնող 25-ամյա Եվգենի Պերպեչինի հետ: Առաջին ռաունդում մրցավարը դադարեցրեց հանդիպումը՝ հաղթանակը շնորհելով Միհրանին։