Խոսենք ու գրենք գրագետ. «թվով+թվական» բառակապակցությունների մասին
MAMUL.am-ը Լեզվի կոմիտեի հետ միասին սկսում է նոր շարք, որի նպատակն է առցանց միջավայրում օժանդակել գրավոր հայերենի անաղարտացման գործընթացին: Այսօր կխոսենք «թվով+թվական» բառակապակցությունների մասին: Զանգվածային տեղեկատվության միջոցներով կարդում կամ լսում ենք. «Կազմակերպվել է թվով երկու այլ զորակոչիկի տարկետում տալու գործընթացը»: «Այս հարցը Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների թվով երրորդ հանդիպման օրակարգում էր»: «Անվավեր է ճանաչվել թվով հինգ քվեաթերթիկ»: «Գնել են թվով 53 կոնյակ»: Օրինակների այս շարքը կարելի է շարունակել, բայց կարծում ենք՝ հարկ չկա, որովհետև անհրաժեշտ հարցը հավանաբար արդեն ծնվեց. իսկ այստեղ ի՞նչն է սխալ, ինչպե՞ս պետք է լինի: Խնդրում ենք ուշադրություն դարձնել հետևյալ բառակապակցություններին՝ թվով երկու, թվով երրորդ, թվով հինգ, թվով 53: Հիմա հարց տանք. իսկ ուրիշ ի՞նչ են երկու-ն, երրորդ-ը, հինգ-ն ու 53-ը, եթե ոչ թիվ: Արդյո՞ք իմաստ ունի թվականի հետ «թվով» բառաձևի գործածությունը: Չէ՞ որ նրա մեջ «թիվ» բառի իմաստն արդեն իսկ կա: Սա այն դեպքերից է, երբ երկու բառից մեկն անհարկի է գործածվում, ուղղակի ավելորդ է: Լեզուն ավելորդություններ չի սիրում և ձգտում է սեղմության: Առաջնորդվելով այս սկզբունքով՝ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ թվականների հետ «թվով» բառաձևը չգործածել և այսուհետև ասել (գրել), օրինակ, ոչ թե թվով երկրորդ, այլ երկրորդ, ոչ թե թվով երեք, այլ պարզապես երեք և այլն: |
Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
12819.04.2024, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
14518.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
25618.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
206412.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
206812.04.2024, 17:482-րդ դասարանի մաթեմաթիկայի դասագրքի հեղինակը՝ սխալների մասին
231311.04.2024, 23:24