Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման համար ԿԳՆ-ին 50 մլն դրամ տրամադրվեց

344
Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ., 13:15
Ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման համար ԿԳՆ-ին 50 մլն դրամ տրամադրվեց

Կառավարության որոշմամբ Կրթության և գիտության նախարարությանը հատկացվեց 50 մլն դրամ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող 112 ուսանողների, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 649 ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով: