Թերեզա Մեյն արձագանքել է իր հնարավոր իմպիչմենթին
![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն արձագանքել է իր հնարավոր իմպիչմենթին, փոխանցում է Gazeta-ն՝ հղում անելով Sky News-ի ուղիղ հեռարձակմանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մեյի կուսակիցներն այսօր կսկսեն նրան անվստահության քվե հայտնելու գործընթացը: Քվեարկությունը տեղի կունենա երեկոյան: Իր ուղերձում Մեյն ասել է, որ կպայքարի «Պահպանողական կուսակցությունում» իր տեղն ու վարչապետի պաշտոնը: Նա ընդգծել է, որ իր կարիերայի ընթացքում հավատարիմ է եղել պահպանողականների ավանդույթներին: Մեյի խոսքով՝ իր հրաժարականից հետո նոր առաջնորդը կչեղարկի կամ կհետաձգի Brexit-ի գործընթացը, ինչը չի համապատասխանի Մեծ Բրիտանիայի ժողովրդի շահերին: Թերեզա Մեյը չեղարկել է նաև Իռլանդիա նախատեսված ուղևորությունը, որպեսզի ներկա լինի քվեարկությանը: Հայտարարությունից հետո նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
