Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը նախապատրաստում է Թերեզա Մեյի իմպիչմենթը

3445
Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ., 13:05
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը նախապատրաստում է Թերեզա Մեյի իմպիչմենթը

Մեծ Բրիտանիայում սկսվել է երկրի վարչապետ Թերեզա Մեյին անվստահության քվե հայտնելու գործընթացը, հաղորդում է Reuters-ը:

Նախաձեռնությունը պատկանում է Մեյի «Պահպանողական կուսակցության» օրենսդիրներին: Անվստահության քվեն նախաձեռնվել է՝ Եվրոմիության կազմից երկրի դուրսբերման շուրջ անորոշության կտրուկ սրման ֆոնին:

Օրենսդիր Գրիմ Բրեյդիի խոսքով՝ քվեարկությունը տեղի կունենա այսօր Մեծ Բրիտանիայի ժամանակով ժամը 18.00-20.00-ն ընկած հատվածում:

Քվեարկության արդյունքները, նրա խոսքով, կհրապարակվեն սեղմ ժամկետներում: