Թրամփը կաջակցի Սաուդյան Արաբիայի արքայազնին՝ չնայած Սենատի պահանջներին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկանգնի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի կողոքին, ում մեղադրում են The Washington Post-ի սաուդցի թղթակից Ջամալ Խաշոգջիի սպանությունը պատվիրելու համար: Այս մասին հաղորդում է CNBC հեռուստաալիքը: Ավելի վաղ ԱՄՆ Սենատը պահանջել էր պաշտոնապես պատասխանտվության ենթարկել արքայազնին: Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք արքայազնը կարող էր ներգրավված լինել սպանությանը: «Նա Սաուդյան Արաբիայի առաջնորդն է և մեր լավ դաշնակիցը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: Reuters-ը՝ հղում անելով թագավորության դատական համակարգին մոտ կանգնած աղբյուրին, նշում է, որ Թրամփը կարող է որոշիչ դեր ունենալ Սալմանի աջակցության հարցում: «Չեմ կարող մեկնաբանել, քանի որ այդ մասին չեմ լսել: Ամեն դեպքում, լսել եմ, որ նա հզոր իշխանություն ունի»,- հավելել է Թրամփը՝ պատասխանելով արքայազնին ուղղված մեղադրանքների մասին հարցին: Թրամփը նաև հույս է հայտնել, որ սենատորները չեն դադարեցնի Սաուդյան Արաբիայի զենքի վաճառքը: «Իսկապես հույս ունեմ, որ նրանք չեն հրաժարվի միլիարդավոր դոլարներից, որոնք նրանք պատրաստվում են ուղղել Ռուսաստանին և Չինաստանին»,- նշել է ԱՄՆ նախագահը: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
