ԵՄ-ն ակնկալում է աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված Հայաստանի նոր խորհրդարանի հետ
![]() Եվրոմիությունն ակնկալում է աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված Հայաստանի նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ: Այս մասին ասվում է Եվրոպական դիվանագիտական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: «Եվրոպական միությունը հակված է Հայաստանի ժողովրդավարական, կայուն և բարեկեցիկ ապագային: Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր նշանակություն ունեին՝ ընտրական գործընթացին հանրության վստահության ամրապնդման տեսանկյունից: Ակնկալում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը կշարունակեն ջանքերը երկրի հետագա ժողովրդավարացման և արդիականացման ուղղությամբ»,- ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ: ԵՄ-ում նշում են, որ «անհամբերության սպասում են» նորընտիր խորհրդարանի և ապագա կառավարության հետ աշխատանքին՝ քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացման համար և հիմք ընդունելով ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ընդունված փոխադարձ պարտավորությունները: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
