«Քննություն Նիկոլ Փաշինյանի համար. մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները». միջազգային մամուլ
Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձ են կատարել: Ռուսական մամուլը գրում է, որ Հայաստանում ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 08:00-ին, իսկ ԿԸՀ-ն մասնակցության համար գրանցել է 9 կուսակցություն և 2 դաշինք: Ռուսական մամուլը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցրել էր խորհրդարանն ու նշանակել արտահերթ ընտրություններ: РИА Новости-ն տեղեկացնում է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացակարգի մասին: Պարբերականը նշում է, որ խորհրդարան կարող են անցնել առնվազն 101 պատգամավոր, իսկ 4 տեղ առանձնացված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար: «Առաջին համընդհանուր ընտրություններն են ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ իշխանության եկավ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը՝ փոխարինելով Սերժ Սարգսյանին, ով երկիրը ղեկավարեց 10 տարի»,- հաղորդում է Интерфакс-ը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկին անդրադառնում է նաև վրացական մամուլը: Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ «ընտրությունների բացարձակ հաղթողը հայտնի է, գլխավոր ինտրիգը՝ թե որ կուսակցությունները կզբաղեցնեն երկրորդ և երրորդ տեղերը»: Кавказский Узел-ը՝ հղում անելով ՀՀ ոստիկանությանը, հայտնում է, որ ընտրություններին կարող է մասնակցել 2 միլիոն 573 հազար 779 մարդ: «Խարիզմատիկ 43-ամյա Նիկոլ Փաշինյանը, ով իշխանության եկավ մայիսին, գերիշխող դիրք ունի: Նա պայքարում է աղքատության, գործազրկության և կոռուպցիայի դեմ: Նրա հռետորաբանությունն ու ոճը նպաստում են երկրի ժողովրդավարության ամրապնդմանը»,- գրում է Madison.com-ը: Latimes-ի խոսքով՝ «Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլ»-ը դաշինքն առաջատար է, մինչդեռ նախկին «Հանրապետական» կուսակցությունը հետ է մնում»: «Հայաստանում ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետևում կանգնած մարդուն կիրակի լուրջ փորձություն է սպասվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեսքով»,- ասվում է BBC-ի հոդվածում: Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին անդրադարձ են կատարում նաև New York Times-ը, Dailytimes-ը, Herald-ը, Al Jazeera-ն և այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ: |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36