Հարցվածների կարծիքը 12-ամյա կրթության և «Շախմատ» ու «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների վերաբերյալ
![]() Օրերս կայացած բանավեճերից մեկի ժամանակ Էդուարդ Շարմազանովը՝ որպես Հանրապետականների կառավարության կողմից իրականացված կրթական հաջողված բարեփոխումներ, մատնանշեց 12-ամյա կրթությունը, դպրոցներում «Շախմատ» և «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների ներմուծումը: MAMUL.am-ի անցկացրած հարցումը, սակայն, ցույց է տալիս, որ օգտատերերի գերակշիռ մեծամասնությունը՝ 91%-ը, դեմ է 12-ամյային և պահանջում է վերադառնալ 10-ամյա կրթական համակարգին: «Շախմատ» առարկայի վերաբերյալ օգտատերերի 42%-ը կարծում է, որ այն շատ բարդ է և պետք է պարզեցնել: 36%-ը պահանջում է այն հանել կրթական ծրագրերից, միայն 22%-ն է կողմ, որ այս առարկան մնա նույնությամբ: «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դարձյալ չի վայելում օգտատերերի հավանությունը: 42%-ը կարծում է, որ այն պետք է փոփոխության ենթարկվի, 41%-ը պահանջում է այն հանել դպրոցներից, միայն 17%-ն է կողմ, որ այն մնա նույնությամբ: Հարցմանը մասնակցել է ավելի քան 3000 օգտատեր: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
