Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հանրահայտ Խինես Մելենդեսը մարզչական սեմինար անցկացրեց Երևանում

394
Չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ., 20:30
Հանրահայտ Խինես Մելենդեսը մարզչական սեմինար անցկացրեց Երևանում

Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը դեկտեմբերի 5-ին Երևանում կայացած սեմինարի ընթացքում հայաստանցի 40 մարզիչների հետ քննարկեց ժամանակակից ֆուտբոլի զարգացման միտումները:

Այս օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Երևանում գտնվող Խինես Մելենդեսը իսպանական ֆուտբոլի վերջին 20 տարիների զարգացման ծրագրի համահեղինակներից է: Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների՝ մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19): Մելենդեսը վերջին տարիներին զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը:

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած սեմինարի ընթացքում Խինես Մելենդեսը ներկայացրեց Աշխարհի վերջին 3 առաջնությունների տակտիկական վերլուծությունը՝ անդրադառնալով համակարգային և տեխնիկական մի շարք նրբությունների: Հայ մարզիչները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել անվանի մասնագետին և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Խինես Մելենդեսը ևս մեկ սեմինար կանցկացնի Երևանում՝ դեկտեմբերի 7-ին:

Հանրահայտ Խինես Մելենդեսը մարզչական սեմինար անցկացրեց Երևանում