«Խնդրում եմ ծնողներին և մանկավարժներին զերծ մնալ դասապրոցեսը բոյկոտելուց». Ռոմանոս Պետրոսյան
![]() Կոտայքի մարզի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի մասով. Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշվեց վերջնական հանգուցալուծմանը գալ առաջիկա շաբաթասկզբին (օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում), երբ վարչապետն անձամբ կայցելի դպրոց և հանդիպում կունենանք բոլոր շրջանակները ներկայացնող մանկավարժների և ծնողների հետ, որպեսզի հանգուցալուծումը լինի առավելագույնս օբյեկտիվ, բայց բոլոր դեպքերում. բացառապես ՕՐԵՆՔԻ գերակայության պահանջներին խիստ համապատասխան։ Հ.Գ. Մինչ այդ ևս մեկ անգամ խնդրում եմ ծնողներին և մանկավարժներին՚ չխախտել երեխաների կրթության իրավունքը և զերծ մնալ դասապրոցեսը բոյկոտելուց։ Հ.Գ.Գ. Իսկ բոլոր քաղաքական ուժերին և տարածաշրջանը ներկայացնող քաղ.գործիչներին կոչ եմ անում այս գործընթացում չփորձել երեխաների կրթության իրավունքի շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ շահել. սա բացառապես հանրակրթական ոլորտի առողջացմանը միտված՚ իրավական գործընթաց է։ Իրավական երկրում բոլոր հարցերը լուծելի են բացառապես ՕՐԵՆՔՈՎ սահմանված նորմերի կիրառմամբ՝ զերծ հույզերից, կանխակալ մոտեցումներից և խմբակային շահերից»։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
