Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Սենսացիոն նոր բացահայտումներ Շիրակի պետհամալսարանում». Գագիկ Համբարյան

523
Չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ., 19:15
«Սենսացիոն նոր բացահայտումներ Շիրակի պետհամալսարանում». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սենսացիոն նոր բացահայտումներ Շիրակի պետհամալսարանում. նախկին ռեկտորի կեղծ մրցույթները և բազմամիլիոն նոր գրպանումները (փաստաթղթեր)...

Բազմիցս եմ անդրադարձել Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր, տխրահռչակ Սահակ Միանսյանի կողմից բուհի տարրական թալանին և սնանկացմանը... Պարզվում է, որ պարոն Մինասյանը և նրա ֆան-ակումբն ահռելի միջոցներ են փոշիացրել նաև Համաշխարհաին բանկի հետ համատեղ ծրագրեր իրականացնելուց... Ամենահայտնի սկանդալը՝ «ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի շրջանակում՝ որպես համաֆինանսավորում, բուհի բյուջեից 118 միլիոն դրամով ՇՊՀ դահլիճի վերանորոգման փաստն էր, որի մասին բազմիցս բարձրաձայնել ենք... Հավելեմ, որ դահլիճի կահույքը և տեխնիկան Համաշխարհային բանկի կողմից նվիրատվություն է... «ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև ՇՊՀ-ում հեռաուսուցմամբ կազմակերպել «Ներառական կրթություն» և «Կայուն տուրիզմի զարգացում և մարզամշակութային միջոցառումների կազմակերպում ու անցկացում» դասընթացները... Ուսումնասիրելով վերոնշյալ ծրագրի բովանդակային ուղղությամբ կատարված աշխատանքները՝ բացահայտվում է, որ ծրագրի քողի տակ ոչ միայն բուհի բյուջեն է մսխվել, այլ նախատեսված գործողությունները ևս խայտառակ բնույթ են կրել... Պարզվում է, որ ծրագրի կարևորագույն և թանկարժեք կետերն իրականցրել են նախկին ռեկտորի ֆան-ակումբի ամենակարկառուն երկու ներկայացուցիչները.
1. ՇՊՀ-ում հեռաուսուցման գծով նախատեսվող դասընթացի կազմակերպման և իրականացման աշխատանքների որակի ապահովման համար անհատ-խորհրդատուի մրցույթի հայտարարության արդյունքում ընտրվել է, այո՛, ֆան-ակումբի «դեմք»՝ Արմենուհի Սարգսյանը (տե՛ս լուսանկարը), որն ակնհայտորեն չի բավարարել հայտարարության պահանջներին: Ըստ հայտարության (http://shsu.am/wp-cont…/uploads/…/01/haytararutyun-vorak.pdf)՝ խորհրդատուի որակավորման նվազագույն պայման է հանդիսացել բարձրագույն կրթության համակարգում առնվազն 2 տարվա որակի ապահովման ուղղությամբ աշխատանքային փորձը (ՇՊՀ-ում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն), անհատական և թիմային աշխատանքի փորձ, կրթության որակի ապահովման, բուհի ինքնավերլուծության իրականացման փորձ, գիտելիքների ստուգման գործիքակազմի մշակման ու կիրառման փորձ, էլեկտրոնային, հեռավար ուսուցման մասնագիտական դասընթաց(ներ)ի բովանդակության մշակման փորձ: Աշխատանքի հիմնական գործառույթներից մեկը եղել է՝ իրականացնել հեռաուսուցման դասընթացի ուսումնական նյութերի և դրանց մատուցման մեթոդների մշտադիտարկում շահառուների շրջանում՝ համագործակցելով համապատասխան խորհրդատուների հետ:
Սույն կերպարը ՇՊՀ նախկին ռեկտոր Մինասյանի կողմից, չունենալով համապատասխան փորձ և հմտություններ, որակի կենտրոնի տնօրեն է նշանակվել 2017 թ-ի հուլիսին և այդ ոլորտում 2 տարվա աշխատանքային փորձ չունի... Հավելեմ, որ նշանակվելուց մեկ տարի առաջ Մինասյանի ֆան-ակումբի այդ ներկայացուցչի աշխատանքը որպես բուհի ասպիրանտուրայի բաժնի վարիչի գնահատվել էր անբավարար... Բուհի նախորդ հավատարմագրման ժամանակ կապ չի ունեցել ինքնավերլուծության հետ, քանի որ ես, լինելով որակի ապահովման ֆակուլտետային պատասխանատու, լիարժեք տիրապետում եմ ինֆորմացիային և լավ գիտեմ՝ ով ինչ ներդրում ունի այդ բարդ գործընթացում... Իսկ գիտելիքների ստուգման գործիքակազմի մշակման ու կիրառման, էլեկտրոնային, հեռավար ուսուցման մասնագիտական դասընթաց(ներ)ի բովանդակության մշակման փորձի մասին խոսելն ավելորդ է... Այսպիսով, Ա. Սարգսյանը, ոչ մի կապ չունենալով վերոնշյալ աշխատանքի հետ, ընտրվում է հեռաուսուցման գծով նախատեսվող դասընթացի կազմակերպման և իրականացման աշխատանքների որակի ապահովման համար անհատ-խորհրդատու և երեք ամսվա համար (2018-ի մարտի 1-ց մինչև 2018 թ-ի մայիսի 31-ը) նրան վճարվում 1 700 000 (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) դրամ:
2. «ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի շրջանակներում նախատեսված հեռաուսուցման դասընթացի տեսական մասի բովանդակության պատրաստման համար խորհրդատվական ծառայություններ տրամադրող մասնագետի ընտրության արդյունքների (տե՛ս լուսանկարը) հիման վրա ընտրվել է Մինասյանի ֆան-ակումբի մյուս ներկայացուցիչ, ՇՊՀ գրադարանի գրքերի ոչնչացման համահեղինակ և մեղսակից Թերեզա Խաչատրյանը, որին երկու ամիս ու կես ծառայության համար (2018 թ-ի մարտի 1-ց մինչև 2018-ի մայիսի 16-ը) վճարվել է 1.350.000 դրամ: Սույն կերպարը ևս չի համապատասխանում ՇՊՀ-ի հայտարության նվազագույն պայմաններին (http://shsu.am/…/01/haytararutyun-gorcnakani-bovandakutyun.… ), սակայն, քանի որ ֆան-ակումբի ակտիվ ներկայացուցիչներից է, նա է հաղթել... Ուսումնասիրելով տեղեկատվությունը, բացահայտվում է նաև նախկին տխրահռչակ ռեկտորի «նախասիրություններից» մեկը. միայն Արմենուհի Սարգսյանի խորհրդատվության դեպքում է (խոշոր գումարների մասին է խոսքը), որ նախկին ռեկտորը ցուցաբերում է առատաձեռնություն և վճարում իր երկրպագուհու պահանջված գումարն առանց սակարկելու, իսկ մյուս դեպքերում բավականին լուրջ իջեցվել է պահանջված գումարը:
Որպեսզի պատկերացում ստանաք, թե այդ մրցույթներն ինչ «արդար» են կազմակերպվել, ընդամենը մեկ փաստ կբերեմ... Պարզվում է, որ այդ մրցույթ կոչվածներից մեկին մասնակցել է ՇՊՀ նախկին աշխատակից Զարգարյան Արմինեն... Խայտառակությունն այս ամենում այն է, որ մրցույթ կազմակերպող թալանչի դիլետանտները չեն էլ թաքցրել, որ այն կեղծում են, քանի որ 2017-ի հուլիսից ԱՄՆ-ում բնակվող Զարգարյան Արմինեն չէր կարող մինչև 2018-ի հունվարի 19-ը առաջարկներ ներկայացներ կազմակերպիչներին և մասնակցեր այն մրցույթին, որը հաղթել էր գրքատյաց Թ. Խաչատրյանը... Ըստ տեղեկությունների՝ «ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի շրջանակներում ձեռք բերված տեխնիկան Սահակ Մինասյանը գնել է իր տղաների քավորի և համատեղությամբ ռեկտորի խորհրդականի եղբորից... Հավելեմ, որ ռեկտորի խորհրդականն աշխատանքային ժամերին շուն ման տալու համար ստանում է 300 հազար դրամ աշխատավարձ... Շատ հետաքրքիր է՝ Համաշխարհային բանկը որևէ մոնիթորինգ անցկացրել է ՇՊՀ-ում իրականացված ծրագրերի պահով... Տեղյա՞կ է, թե իր տրամադրված գումարները ՇՊՀ նախկին ռեկտորը և նրա ֆան-ակումբի կարկառուն ներկայացուցիչները ինչպես են փոշիացրել և տարրականորեն գրպանել...
Հ.Գ. Պարզվում է, որ ՇՊՀ նախկին ռեկտոր «մոցարտաժպիտ» Սահակ Մինասյանի ֆան-ակումբի վերը նշված երկրպագուհիները, որոնք իրենց կուռքի թեթև ձեռամբ ամսական 350 հազար դրամ աշխատավարձ են ստանում, նաև ահռելի գումարներ են գրպանում կեղծ մրցույթներին մասնակցելով՝ չհամապատասխանելով մրցույթի պահանջներին և գոյություն չունեցող մասնակիցների անուններ գրելով... Հավելեմ, որ այդ երկուսը նաև աշխատանքային ժամերին թրև էին գալիս Սահակ Մինասյանի նստավայրում՝ ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակում...»: