«Միջանցքներում, դահլիճներում սառնամանիք է». բաց նամակ՝ Արայիկ Հարությունյանին
![]() «Հայց» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, հանրային կապերի պատասխանատու Թամար Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի Արայիկ Հարությունյան, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Տավուշի մարզի սահմանապահ Վազաշեն գյուղի դպրոցի վրա: Այն չի ջեռուցվում, մի քանի դասարան տաքացվում է փայտի վառարաններով, միջանցքներում, դահլիճներում սառնամանիք է: 21-րդ դարի հայաստանյան այս դպրոցն ինձ հիշեցնում է 90-ականների երևանյան մեր դպրոցները, ուր նույն վիճակն էր՝ հայտնի պատճառներով: Որպես ՀՀ քաղաքացի խնդրում եմ քայլեր ձեռնարկել այս խնդիրը լուծելու ուղղությամբ: Վազաշենի դպրոցականների ուսումնական պրոցեսն առանց այդ էլ առանց ցնցումների չի անցնում, քանի որ դպրոցը գտնվում է թշնամու ուղիղ կրակի տակ: Եկեք գոնե մնացած առումներով թեթևացնենք նրանց դպրոցական կյանքը: Հուսով եմ, որ Ձեր արձագանքը չի ուշանա»:
|

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
