Բժշկականի խորհրդում աժիոտաժ է. միմյանց հետ մրցում են փոխնախարարները. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Բուհի հոգաբարձուների խորհրդի կազմը հրապարակելուց հետո Երևանի պետական բժշկական համալսարանում լուրջ աժիոտաժ է։ Խորհրդի նոր կազմն ավելի քաղաքական է, քան նախկին կազմն էր։ Խորհրդի անդամներ են՝ «Իմ քայլը» համամասնական ցուցակի առաջանցիկ տեղերում գտնվող Զառա Բաթոյանը, ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը, վարչապետի կոռուպցիոն գծով խորհրդական Արեն Մկրտչյանը, Արայիկ Հարությունյանի տեղակալ, այս ամենի «կնքահայր» և մոդերատոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Կրքերը եռում են խորհրդի նախագահի «ով» լինելու շուրջ։ Կրթության փոխնախարարի ներկայությունը, ըստ մեր աղբյուրների, նպատակ ունի առկա միջգերատեսչական «վեճը»՝ ԿԳՆ-ի և առողջապահության նախարարությունների միջև, լուծել ԿԳՆ-ի օգտին։ Բանն այն է, որ միմյանց հետ մրցում են նույն ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը և առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ «Կողմերը» շտապում են, որովհետև երկու նախարարն էլ առաջադրված են ռեյտինգայինով, երկուսն էլ քվեներ ստանալու խնդիր ունեն և ենթադրություն, որ բուհի խորհրդի նախագահի կարգավիճակը կնպաստի դրան։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, «վերևից» ասվել է, որ խորհրդի ղեկավարը չպետք է լինի պետական պաշտոնյա»։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
