Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«ՀՀԿ-ն ամեն կերպ պահելու է ԵՊՀ-ն». Դավիթ Պետրոսյան

360
Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 12:25
«ՀՀԿ-ն ամեն կերպ պահելու է ԵՊՀ-ն». Դավիթ Պետրոսյան

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ հրապարակվեցին ցուցակները, շուտով կսկսվի քարոզարշավը, բայց բոլոր ընկերներիս մեկ խնդրանք ունեմ:
Արդեն մոտ 2 տարի տարբեր տեսակի նախաձեռնություններ ենք կազմակերպում ԵՊՀ-ում ու բախվում ենք կոնսոլիդացված մի մարմնի: Իր բոլոր խնդիրներով հանդերձ՝ ԵՊՀ ղեկավարությունն ու ուսանողական կառույցները համակարգող մարմինները շատ լավ հասկանում են, որ եթե պարտվի մեկը, կպարտվեն բոլորը: Այս 2 տարիների ընթացքում հանդիպել ենք ինչի ասես՝ պաշտոնի առաջարկ, կռիվ, սին խոստումներ ու ստեր, բայց իրականում դրանք զուտ պաշտպանության միջոցներ են. ԵՊՀ-ն միշտ եղել է ՀՀԿ հենակետերից մեկը, ու վերջինս այն ամեն գնով հիմա փորձում է պահել: Հեղափոխության ամրապնդման համար պետք է այն ինստիտուցիոնալացնել, պետք է նրան մասնակից ուսանողներին հնարավորության տալ ինքնակազմակերպվել, պետք է համալսարաններում փոխել ուսանողական ինքնակառավարման ձևը, հակառակ դեպքում կլինի հետընթաց: Ապագայում խնդիրների առաջացման դեպքում նույն ուսանողությունն է ոտքի ելնելու, բայց նրա համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ: Ուսանողությունը պետք է միջոցներ ունենա պաշտպանելու հեղափոխությունը: Ցավոք, շատ բուհերում մենք ունենք դեռ հին կարգերը, իսկ այժմ ԵՊՀ-ում տեղի ունեցողն ինդիկատորն է, թե մենք ինչ կարող ենք ունենալ մյուս բուհերում: ՀՀԿ-ն ամեն կերպ պահելու է ԵՊՀ-ն, որովհետև այդտեղից միշտ վտանգ է զգում, իսկ ինչից վտանգ ես զգում, կամ խեղդի, կամ սարքի քոնը: ԵՊՀ-ում իրավիճակի փոփոխությունը շղթայական կազդի մյուս բուհերի վրա, ու դա մեզ համար կլինի շատ մեծ քայլ՝ առաջ դեպի ժողովրդավարություն և զարգացում»: