«Հորդորում եմ բոլորին՝ հեռու պահել կեղտոտ ձեռքերը երեխաներից». Աշոտյանը` ԿԳ նախարարին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադաձել է իմ անձին ու գործունեությանը։ Ինչպես ի սկզբանե հայտարարել և իրականացրել եմ, ոչ մի անգամ չեմ փորձել գնահատականներ տալ իմ պաշտոնավարումից հետո ԿԳ նախարարի պաշտոնն ստանձնած մարդկանց գործունեությանը և կատարած աշխատանքին։ Այդ մարդկանց ցուցակում է նաև ներկայիս նախարար Հարությունյանը։ Այս անգամ նույնպես չէի անդրադառնա այս պաշտոնյային, եթե ինքը չխախտեր քաղաքականության ամենասուրբ կանոնը։ Մինչ բուն խոսքիս անցնելը, ցանկանում եմ Արայիկին և նրա թիմակիցներին հիշեցնել, տեղեկացնել և սովորեցնել, որ քաղաքականության մեջ ընդդիմախոսիդ երեխաներին ներգրավելը՝ քաղաքական ճղճիմ դիվիդենտներ ստանալու համար, ստորության գագաթնակետն է։ Ունեցեք սեփական երեխաներ, նրանց առողջ ու կիրթ մեծացրեք և այդ ժամանակ գուցե հասկանաք, որ այլոց երեխաներից խոսելը տղամարդուն վայել չէ: Հորդորում եմ բոլորին՝ հեռու պահել կեղտոտ ձեռքերը երեխաներից: Սա համարեք վերջին նախազգուշացում։ Անցնենք առաջ։ ԿԳ նախարար աշխատածս տարիների ընթացքում կատարած սխալներիս մասին երբեք չեմ խորշել բարձրաձայնել և լսել քննատադություններ, բայց երբ քննադատում է մեկը, ով 6 ամիս պաշտոնավորումից հետո նոր ոչինչ չի արել ու շարունակում է նախկին պաշտոնյաների կողմից իրականացված ծրագրերը, ինչպես նաև այն մարդուց, ով 6 ամիսների ընթացքում միայն խոստանում է, միայն «գուժում է», իսկ արդյունքում միայն խոսքեր ու միայն լայքեր, ապա այդ մարդուն պատասխանելը նույնիսկ տրամաբանական չէ։ 12-ամյա կրթություն, ավագ դպրոցներ, համընդհանուր ներառական կրթություն, Բոլոնիայի գործընթաց, Դիլիջանի դպրոց, Շախմատ առարկան, սոցիալական փաթեթներ կարիքավոր ուսանողներին և այլն, և այլն՝ այս ամենը արվել է իմ օրոք և շարունակվում է նաև այսօր: Իսկ հիմա՝ ներքաղաքական այս բուռն զարգացումների ու ընտրությունների նախաշեմին խոսել իմ մասին ինչ-որ չարաշահումների ակնարկով, ինձ լռեցնելու անհաջող փորձ է: Հ.Գ. Իդեպ, նախարարն այսօր նաև հայտարարեց, որ հարցականի տակ է Հայ եկեղեցու պատմության առարկան: Փաստորեն, այս մարդկանց համար ոʹչ երեխաներն են սրբություն, ոʹչ մեր պատմությունը, ոʹչ եկեղեցին: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»: |
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
10519:36«Բուհի դիպլոմ չունենալու պատճառով Տավուշում աշխատանքից ազատել են 55 ուսուցչի»․ Ոսկան Սարգսյան
88326.03.2024, 10:48«Ահագուժող դիտարկումները, թե այսօր-վաղը ինչ-որ բան է պատահելու, անտեղի են». Ժաննա Անդրեասյան
158523.03.2024, 23:48100-ից ավելի գիտնականներ պահանջում են խոտանել «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը
204222.03.2024, 18:18ՀՀ-ում 7 բուհ չունի ռեկտոր․ իշխանությունը «ենթարկվող» մարդկանց է փնտրում
229321.03.2024, 23:18«Այդ հարցն ինձ համար սպառված է». ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)
169221.03.2024, 12:18