«Ոլորտի ղեկավարի զավակը գնացել է մասնավոր դպրոց». Արայիկ Հարությունյան
![]() Բյուջե 2019-ի քննարկումների ժամանակ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ՀՀ-ում կրթությունը պետք է լինի ներառական ու արդար՝ հասանելի բոլորին. «Նախկինում ոլորտում ունեցել ենք մարդիկ, որոնք առաջնորդվել են բացառապես իրենց անձնական շահերով: Կրթական ոլորտի ղեկավարի գործունեության արդյունքը եղել է այն, որ ոլորտի ղեկավարի զավակը գնացել է մասնավոր դպրոց: Դա, ըստ էության, նույնն է, որ Պաշտպանության նախարարի որդին ծառայի օտար բանակում, կամ Առողջապահության նախարարը մինիմալ կարիքները հոգալու համար գնա հարևան պետություն. այ սա է եղել նախկինում մեր կրթության վիճակը»: Հարությունյանը նշեց, որ 6 ամիսներին հաջողվել է լուրջ քայլեր իրականացնել. «Որոշ քննադատներ ասում են՝ ապաքաղաքականացումը դարձրել եք ձեր դրոշակը. բա ի՞նչ անեինք, երբ ուսուցիչներին ստիպում էիք ընտրությունից ընտրություն նվաստանալ: Հեգնանքով ասում են՝ կոռուպցիայի դեմ պայքարն եք սարքել դրոշակ. բա ի՞նչ պիտի անեինք, երբ դպրոցից, բուհից մկան նման կրող որոշ կազմակերպիչներ չեն ազդում կրթության որակի վրա»: Նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ դեռ երկար են շարունակելու «ճահիճը չորացնելու» աշխատանքները. «Առաջիկայում հաշվետվությամբ հանդես կգանք ու կտեսնեք՝ քանի մլրդ է ծախսվել զանազան, որոշ մարդկանց շահերից բխող ծրագրերի վրա»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
