Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մեզ փորձեցին կապել ինչ-որ քաղաքական ուժերի ու ԼԳԲՏ թեմաների հետ». Դավիթ Պետրոսյան

516
Երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ., 00:10
«Մեզ փորձեցին կապել ինչ-որ քաղաքական ուժերի ու ԼԳԲՏ թեմաների հետ». Դավիթ Պետրոսյան

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է արձանագրել,
1. ԵՊՀ վարչակազմը ոչ մի կերպ չարձագանքեց ԵՊՀ-ում տեղի ունեցող գործընթացներին, չխոսեց նրա մասին, թե իրավական կարգավիճակ չունեցող կառույցը ոնց է 3 տարի շարունակ առանց իրավունք ունենալու օգտվել և այժմ օգտվում համալսարանական ռեսուրսներից: ԵՊՀ վարչակազմը, իր անգործությամբ, լուրջ թերացումների վրա աչք փակելով, հաստատեց ՈւԽ- ի հետ հանցավոր կապը:
2. ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը ցուցաբերեց բացարձակ ոչ պրոֆեսիոնալ, կողմնակալ վերաբերմունք տեղի ունեցող գործընթացների նկատմամբ՝ աղճատելով իրականությունը:
3. ԵՊՀ ՈւԽ-ն , չնայած նախնական հերքումների հաստատեց, որ իր Կանոնադրությունը ԿԳՆ -կողմից հաստատված չէ, իսկ Կանոնադրության մի շարք կետեր բազմիցս խախտված:
4. Չունենալով փաստարկներ՝ նրանք էլի սկսեցին խոսել գրանտերից, մեզ փորձեցին կապել ինչ-որ քաղաքական ուժերի ու ԼԳԲՏ թեմաների հետ:
5. Միշիկնյուզը, մի շարք հեռուստալիքներ, զբաղվելով մանիպուլացիաներով, ևս մեկ անգամ հաստատեցին ՈւԽ - ՀՀԿ կապը»: