Անի Սամսոնյանը դիմել է Հայկ Մարությանին և Արայիկ Հարությունյանին
![]() Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին: «Այսօր երկու նամակ եմ գրել։ Մեկը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, մյուսը ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին։ ✔հանդիպել իրենց բողոքի ձայնը բարձրացրած մանկավարժների հետ, որոնք հոկտեմբերի 17-ին քննության հանձնելիս ենթարկվել են հոգեբանական ճնշումների, և Սպասում եմ»։ Մանրամասնելով խնդիրը, Ա. Սամսոնյանը նշել է, որ մի խումբ մանկավարժներ բողոքարկել են հոկտեմբերի17-ին հանրակրթական դպրոցի ղեկավարման հավաստագրի ձեռքբերման քննություններում տեղի ունեցած միջադեպերի և ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների մասին քննության գնահատականները, ուստի ցանկանում են հանդիպել քաղաքապետի և ԿԳ նախարարի հետ՝ անձամբ ներկայացնելու իրենց ասելիքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ, Արայիկ Հարությունյանն անդրադառնալով հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրերի ձեռքբերման քննություններին՝ ասել էր. «Նախկինում այդ քննությունները որոշ իմաստով ձևական բնույթ էին կրում, բայց այժմ բոլոր նրանք, ովքեր կհավակնեն դպրոցի տնօրեն դառնալ, պետք է շատ ավելի լուրջ նախապատրաստվեն: Ինքս նկատել եմ, որ որոշ տնօրեններ, իրենց պարտականություններին չեն տիրապետում և երբեմն կառավարման ոլորտի տարրական գիտելիքներ չունեն: Մենք գտնում ենք, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են դպրոցի տնօրեն աշխատել, պետք է լիովին տիրապետեն իրենց լիազորություններին և պարտականություններին»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
