Վանաձորի 16-րդ դպրոցի ուսուցիչները ահազանգում են դպրոցի տնօրենի կամայականությունների ու չարաշահումների մասին
![]() 2018 թ. հոկտեմբերի 26-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել Վանաձորի 16-րդ դպրոցի մի խումբ ուսուցիչներ, որոնք դժգոհություններ ունեն դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանից: Ուսուցիչները դժգոհությունները բանավոր ներկայացնելուց բացի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին են փոխանցել ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ավելի վաղ ուղղած՝ դպրոցի 12 աշխատակիցների գրությունը, որին, ուսուցիչների փոխանցմամբ, պատշաճ ընթացք չի տրվել: Ավելին՝ դրանից հետո նրանց է այցելել դպրոցի խորհրդի նախագահ Աշոտ Պապանյանը և նրանց խոսքերով՝ «հարցաքննել» նախարարին ուղղված գրության շուրջ: Ինչպես նախարարին ուղղված գրության մեջ, այնպես էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակում ուսուցիչները բողոքում են, որ տնօրեն Նաիրա Հարությունյանը կամայականություն ու բյուրոկրատական գործելաոճ է ցուցաբերում, ստեղծել է սպառնալիքի մթնոլորտ և նվաստացումների է ենթարկում ուսուցիչներին: Նրանք հայտնեցին, որ տնօրենը, իր խոսքով՝ վայելելով հենց նախարար Ա. Հարությունյանի հովանավորչությունը, վերջերս վերընտրվել է և շարունակում է նույն գործելաոճը. ստեղծել է յուրայինների շրջանակ և ըստ այդմ՝ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ: Դա դրսևորվում է ինչպես անհիմն նկատողություններով, այնպես էլ դասաբաշխմամբ: Ուսուցիչները նշել են նաև տնօրենի թույլ տված չարաշահումները, մասնավորապես. Շինարարական աշխատանքների բոլոր մրցույթները շահում են տնօրենի հորեղբայրն ու հորեղբոր որդին: Ընդ որում՝ շինարարական ծավալուն աշխատանքներ են կատարվել ներառական կրթության աշակերտներին հատկացված գումարով: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
