Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Պաշտոնական. ուղղաթիռի պայթյունից զոհվել է «Լեսթեր»-ի սեփականատերը

445
Երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ., 02:25
Պաշտոնական. ուղղաթիռի պայթյունից զոհվել է «Լեսթեր»-ի սեփականատերը

Անգլիական «Լեսթեր»-ի մամուլի քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ակումբի սեփականատեր Վիչայի Սրիվադհանապրաբհան և ևս 4 հոգի։

«Խորին ցավով հաստատում ենք, որ ակումբի նախագահ Վիչայի Սրիվադհանապրաբհանեղել է այն մարդկանցից մեկը, ովքեր շաբաթ երեկոյան զոհվել են ուղղաթիռի պայթյունի հետևանքով: Հիմա մեր մտքերը ակումբի նախագահի և այն ընտանիքների հետ են, որոնք կորցրել են իրենց հարազատներին»,- նշված է հաղորդագրության մեջ: