«Այս տարվա գարնանը հասկացանք, որ Հայաստանի ապագան կարող է նույնքան հագեցած լինել, որքան անցյալը». The New York Times
![]() Ամերիկյան The New York Times պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում սեպտեմբերի 21-ին բացված «Արմենիա!» խորագիրը կրող ցուցադրությանը՝ ներկայացնելով Հայաստանի ներկան և ապագան: Հրապարակման մեջ ասվում է, որ թանգարանում ցուցադրվել են 4-17-րդ դարերի հայկական ժառանգության նմուշները: «Բացարձակ գեղեցկություն: Մետրոպոլիտենի թանգարանում հայկական արվեստի ցուցադրությունը բացառիկ է»,- ասվում է հոդվածի խորագրում:
Ապա պարբերականը գրում է Հայաստանում գարնանը տեղի ունեցած իրադարձությունների մասին. «Փողոց էին դուրս եկել երիտասարդները: Նրանք հոգնել էին ոչ արդյունավետ կառավարումից, օնլայն տարբերակով հետևում էին ընդդիմության առաջնորդին, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանին: 6 շաբաթ անց նա վարչապետ ընտրվեց ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում»: Հոդվածագիրը պատմում է նաև Նյու Յորք Նիկոլ Փաշինյանի այցի մասին՝ գրելով. «Այս տարվա գարնանը հասկացանք, որ այդ երկրի ապագան նույնքան հագեցած կարող է լինել, որքան անցյալը»:
Ապա մանրամասն ներկայացվում է Հայաստանի պատմությունը՝ սկսած այն ժամանակներից, երբ Տրդատ 3-րդ արքայի օրոք երկիրը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն, վերջացրած 16-րդ դարով, երբ ի հայտ եկան առաջին տպագիր գրքերը:
|

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
194Երեկ, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
196Երեկ, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
17424.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
16224.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
17424.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
73923.10.2026, 08:49



