Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.

Պետական ինստիտուտը՝ Մարկոսյաններ ընտանիքի աշխատատեղ. «Ժամանակ»

353
Ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ., 09:45
Պետական ինստիտուտը՝ Մարկոսյաններ ընտանիքի աշխատատեղ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Վերջերս ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն է նշանակվել ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի կնոջ՝ Անահիտ Մարկոսյանի եղբայրը՝ Հայկ Մարկոսյանը։

Ուշագրավ է, որ ինստիտուտում է աշխատում նաև Վլադիմիր Հարությունյանի կինը, տարբեր ժամանակներում ինստիտուտում են աշխատել նաև նրանց երեք երեխաները։

Այսինքն՝ պետական ինստիտուտը դարձել է մեկ ընտանիքի աշխատատեղ։ Հայկ Մարկոսյանը կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության նախկին պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի որդին է»։

Մանրամասները՝ թերթի համարում: