Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ապշեցրեց աշակերտներից մեկի մոտեցումը՝ ընդօրինակելի պաշտոնյայի վերաբերյալ շարադրությանը». Ն. Զոհրաբյան

433
Չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ., 15:15
«Ապշեցրեց աշակերտներից մեկի մոտեցումը՝ ընդօրինակելի պաշտոնյայի վերաբերյալ շարադրությանը». Ն. Զոհրաբյան

«Ինձ համար տեղի ունեցածը հեղափոխություն է, որովհետև ամենամեծ հեղափոխությունը մտածելակերպի հեղափոխությունն է: Օրերս Գյումրիի դպրոցներից մեկում էի, շարադրություն էին տվել 5-րդ դասարանի երեխաներին՝ ինչպիսի՞ կերպարն է ձեզ համար ընդօրինակելի: Ապշեցրեց աշակերտներից մեկի մոտեցումը՝ «չկոռումպացված պաշտոնյա»: Այո, մեր երկիրը տարիներ շարունակ քանդել է կոռուպցիան: Ինձ համար այս հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը կոռուպցիայի դեմ պայքարն է»,- ԱԺ իր ելույթում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա խոսեց նաև արտահերթ խորհրդարանական ընտրության անհրաժեշտության ու Ընտրական օրենսգքրի առաջիկա քննարկման մասին: