ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսուհետ գործելու է չինագիտության կենտրոն
![]() ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսուհետ գործելու է չինագիտության կենտրոն, որը կոչված է խորացնելու Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը կրթության ոլորտում: Հոկտեմբերի 18-ին ԵՊՀ-ում կենտրոնի բացմանը ներկա էր նաև Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ չինագիտությունը համարվում է արևելագիտության բաղկացուցիչ մասը: «Սա քայլ է, որը թույլ կտա ընդլայնել մեր ուսումնասիրությունները, գիտակրթական հետազոտության ուղղությունները: Հույս ունեմ, որ ֆակուլտետը կկարողանա ապահովել լավ չինագետների, որոնք պետական քաղաքական շրջանում իրենց նպաստը կբերեն: Կենտրոնը տեխնիկապես կհամալրվի, հարուստ գրականություն կունենա և քննարկումների, սեմինարների համար լավ հարթակ կլինի»,-նշեց Մելքոնյանը, հավելելով, որ 2019-ին սպասվում է գիտաժողով՝ ազգային փոքրամասնությունները Չինաստանում և տարածաշրջանում թեմայով: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
