«Հանրության քննադատությունն ընդունելի է, հասկանում ենք». Արթուր Վանեցյան
Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ Մակեդոնիայի դեմ խաղին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումից առաջ՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի բրիֆինգը լրագրողների հետ, որի ընթացքում նախագահն անդարդարձավ Ջիբրալթարի դեմ խաղին և խոսեց առաջիկա ծրագրերից։ «Ֆուտբոլիստների հետ զրուցեցինք մեր հետագա անելիքների, վաղվա խաղի մասին: Ֆուտբոլիստներին մաղթեցի լավ խաղ, լավ տրամադրություն, որ հավաքվեն և լավ խաղան։ Ջիբրալթարի հետ խաղի արդյունքը բոլորդ տեսաք: Չնայած պարտվեցինք, բայց եթե նայենք վիճակագրությանը, վերջին շրջանում ամենալավ խաղերից մեկն է եղել: Ամեն դեպքում ունենք պարտություն, որի պատճառները խորը քննարկել և մասնագիտական վերլուծության ենք ենթարկել։ Արմեն Գյուլբուդաղյանցին փորձել եմ ոգեշնչել, ասել եմ, որ չընկճվել և իր բոլոր ուժերը ներդնի վաղվա խաղի մեջ: Հուսով եմ ՝ վաղը կունենանք դրական արդյունք։ Չեմ ցանկանում թերագնահատել մեր հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներին, բայց եթե օբյեկտիվորեն նայենք խաղն ու արդյունքները, տեսնում ենք, որ արդյունքները մեզ շատ չեն բավարարում: Հիմա ՀՀ-ում մոտ 120 հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ունենք, ու մարզիչը հենց իրենց մեջ ընտրություն պետք է կատարի: Արդեն մոլուցքի է վերածվել այն, որ ամբողջ աշխարհում փորձում ենք գտնել հայկական արմատներով ֆուտբոլիստների, բերում, փորձարկում ենք: Ոմանք լավ են խաղում, ոմանք՝ ոչ։ Շատ ցավալի է, բայց այսօր մեր երիտասարդական հավաքականների սերունդն էլ լավը չէ։ Ունենք այն ինչ ունենք, ու պետք է ամեն ինչ անենք՝ այս իրավիճակից դուրս գալու համար։ Հանրության քննադատությունն ընդունելի է, հասկանում ենք։ Բայց հրաշքներ չեն լինելու: 20 տարում փչացրածը 20 օրում ուղղել հնարավոր չէ: Առաջիկայում կներկայացնենք երկարաժամկետ ծրագիր՝ 4-5 տարվա, որի մասին նշել եմ իմ ընտրվելու օրը: Այդ ծրագրով ցանկանում ենք զարգացնել մեր մանկապատանեկան ֆուտբոլը, ունենանք մեծ թվով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, որոնցից ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ընտրության հնարավորություն կունենա։ Ամեն դեպքում, առաջիկայում կներկայացնենք ծրագիրն ու կսկսենք աշխատել այդ ուղղությամբ: Ծրագրի արդյունքները կտեսնենք 4-5 տարի հետո»,- Վանեցյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը: |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
95Երեկ, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12621.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16220.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17220.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00