«Պարզելու ենք, թե այդ տոմսերն ի՞նչ հանգամանքներում են ծնվել». Միքայել Նազարյան
![]() ԵՊԼՀ ուսանող, քաղաքացիական ակտիվիստ Միքայել Նազարյանը «Ազատության» եթերում անդրադառնալով ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում հայտնաբերված ՀՀԿ 56 անդամատոմսերի թեմային, մանրամասներ է ներկայացրել: «Կուսակցական տոմսերը թվագրվում են 2012-ից. տևական ժամանակ ՀՀԿ-ն երիտասարդական հիմնադրամի միջոցով կրթաթոշակ է տրամադրել, իսկ էն մարդիկ, ովքեր թողել են տոմսերը, ըստ էության, նույնիսկ հետաքրքրված չեն էլ եղել ՀՀԿ-ով, ուղղակի հաշվի առնելով իրենց սոցիալական, ֆինանսական վիճակը, պարզապես ստորագրել են անդամակցության հայտերի տակ»,- ասել է Նազարյանը: Նրա խոսքով՝ մարդիկ հետաքրքրված չեն եղել քաղաքական գործունեությամբ, պարզապես ունեցել են խնդիր՝ ուսման վարձի որոշակի մասը մուծելու. «Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարում էր, որ 200 հազար անդամ ունեն ու բոլորիս պարզ է՝ ի՞նչ կերպով է դա տեղի ունեցել... Կուսակցական տոմսերից մեկի տերը զարմացել էր՝ իմանալով, որ ՀՀԿ անդամ է: Ասաց՝ միգուցե ինչ-որ զեղչի պատճառով ստորագրել է նմանատիպ փաստաթղթի տակ, բայց չի հիշում»: Նազարյանն ասաց, որ կողմերից բացատրություն են պահանջելու. «Ուսանողությունը որոշակի ակնկալիքից ելնելով՝ ներքաշվել է քաղաքական գործընթացի մեջ, ուստի պարզելու ենք, թե այդ տոմսերն ի՞նչ հանգամանքներում են ծնվել, ուսանողներին պարտադրվե՞լ են, թե՞ ոչ, պայմա՞ն է դրվել, թե՞ ոչ և այլն»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
