Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

«Արսենալ»-ը յուրօրինակ կերպ շնորհավորել է Անրիին

129
Շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ., 18:00
«Արսենալ»-ը յուրօրինակ կերպ շնորհավորել է Անրիին

Լոնդոնի «Արսենալ»-ը յուրօրինակ կերպ շնորհավորել է թիմի նախկին հարձակվող Թիերի Անրիին՝ ֆրանսիական «Մոնակո»-ն գլխավորելու կապակցությամբ։
«Հաջողություն, Թիերի՛։ Սա հիանալի հնարավորություն է քեզ համար։ Մենք կերկրպագենք քեզ։ Չենք համբերում տեսնել, թե երբ է թիմդ մրցելու Պատրիկ Վիեյրայի «Նիցցա»-ի դեմ»,- նշված է շնորհավորանքում։

Հիշեցնենք, որ Անրին հանդես է եկել «Արսենալ»-ի կազմում՝ 1999-2007 թվականներին։