Ֆրեզնոյի պետական համալսարանում ուսանողները Հայաստանի պատմություն են սովորում
![]() Ֆրեզնոյի պետական համալսարանը հայտնի է Միացյալ Նահանգներում իր աստղագիտության և գինեգործության ուսումնասիրություններով ու խաղողի այգիներով, որտեղ ուսանողների պատրաստված գինիները վերջին երկու տասնամյակներին շուրջ 300 մրցանակ են ստացել: Հայերի համար Ֆրեզնոյի պետական համալսարանը հայտնի է համալսարանի սրտում կանգնեցված Հայոց ցեղասպանության հուշարձանով ու հայագիտության ամբիոնով: Ամբիոնի ղեկավար Բարլո Դեր Մկրտչյանի խոսքով, հայագիտության նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը բարձր է. «Մեր կենտրոնը դասավանդում է զանազան առարկաներ. Հայերեն լեզվի ու պատմության, արվեստի, գրականության դասեր: Պետք է ասեմ, բավականին շատ է մեր գործը, քանի որ շատ ուսանողներ կան»: Համալսարանի 24,000 ուսանողներից շուրջ 500-ը հայ են, նշում է Դեր Մկրտչյանն՝ ավելացնելով, որ հայագիտություն ուսումնասիրում են ոչ միայն հայազգի ուսանողներ. «Նաև ունենք կրթաթոշակներ ուսանողների համար, որպեսզի օգնենք իրենց կրթություն ստանալ»: Ֆրեզնոյի պետական համալսարանը միակն է, որի կենտրոնում կառուցված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան. «Ամեն օրը ուսանողները քայլում են, անցնում և սովորում Հայոց ցեղասպանության մասին»: Հուշարձանի սյուներից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի: Առաջինը՝ այժմյան Հայաստանն է, հաջորդը՝ խորհրդանշում է պատմական շրջանները, որտեղ 1915-ին տեղի են ունեցել հայկական ջարդերը: Վերջին սյունը խորհրդանշում է Սփյուռքը: Հավերժության նշանի տակ պատմական ու ժամանակակից Հայաստանից բերված հող է լցված, այնպես որ, այստեղ կանգնող յուրաքանչյուրը կարող է իրեն Հայաստանի հողի վրա զգալ: Հայաստանից է բերվել նաեւ հուշարձանի առջև տնկած նռան ծառը: Հուշարձանի քարերին պատկերված են Հայոց պատմության կարևորագույն դրվագները՝ Տիգրան Մեծից մինչեւ Մաշտոց: Նարեկացի, Էջմիածին, Աղթամար, Անի, Կիլիկիո թագավորություն՝ պատմության բոլոր էջերն այստեղ են, Ֆրեզնոյի պետական համալսարանի սրտում. այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
